Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու
Քաղաքական
13:56 08/01/2025
Տարածաշրջան

Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ամերիկյան McCain ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու։ Այս մասին ասվում է ինստիտուտի պաշտոնական կայքում։

«Որպես McCain ինստիտուտի Քիսինջերի անդամ՝ Զուրաբիշվիլին կօգտագործի իր մեծ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը՝ իր երկիրը դեպի նոր ընտրություններ և ժողովրդավարական ճանապարհ մղելու համար», -ասվում է հայտարարության մեջ:

McCain ինստիտուտի գործադիր տնօրեն Էվելինա Ֆարկասի խոսքերով,Վրաստանի նախկին առաջնորդը մարմնավորում է Քիսինջերի կրթաթոշակի քաղաքական խիզախությունը և պետական կառավարման իդեալները: Նա նշել է, որ Զուրաբիշվիլին ցույց է տվել իր ուժը և վճռականորեն պաշտպանել է Վրաստանի ժողովրդավարական տեղը Եվրոպայում՝ «դաժան բռնաճնշումների և ավտոկրատական տիրապետության պայմաններում»:

Ֆարկասն ընդգծել է, որ կրթաթոշակն նախկին նախագահին կօգնի շարունակել երկիրը ժողովրդավարության ուղի վերադարձնելու իր ջանքերում։
 

Placeholder