Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
13:53 08/01/2025
Հայաստան

Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան

«Մենք հիմա ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար հեծանիվի օգտագործման վերապատրաստում ենք պլանավարում»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատախասնելով հարցին, որ  Երևանի ուսուցիչներից ահազանգ է ստացվել՝ հրահագ է իջեցված և ուսուցիչներին տանում են հեծանիվ քշել սովորեցնելու։

Նա ասաց, որ 6500 հեծանիվ են տրամարդել դպրոցներին. «Շատ կարևորում ենք, որ  մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորել։ Դա իրականում շատ կարևոր է։ Դա և առողջ ապրելակեպ է, բայց նաև բազմաթիվ այլ հմտություններ է, որ երեխաների մոտ զարգացնում է։

Հիմա  ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումներ են ընթանում։ Եթե քիմիայի որևէ ուսուցիչ ուզում է հեծանիվ վարել, դրա  համար շատ ուրախ ենք, բայց որևէ մեկին ոչինչ չի պարտադրվում»։


 

Placeholder