Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Իրավունք
15:57 08/01/2025
Տարածաշրջան

Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք

Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի մամուլի ծառայությունը, որն իր հերթին տեղեկացրել է 29-ամյա կնոջ ծնողներին։

Սալան Իրանում աշխատում էր լրագրողական վիզայով և կալանավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին՝ «Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու համար»։ Մանրամասներ չեն ներկայացվել, և իշխանությունները և հարազատները խնդրեցին լրատվամիջոցներին պահպանել առավելագույն գաղտնիություն, մինչ աշխատանք էր իրականացվում դիվանագիտական ուղիներով: Իտալիայի ԱԳՆ-ն իր մոտ էր կանչել Հռոմում Իրանի դեսպանին պարզաբանելու համար։

Լրատվամիջոցները նշում են, որ իտալուհուն ձերբակալել են Միլանի Մալպենսա օդանավակայանում ԱՄՆ-ի պահանջով իրանցի ինժեներ Մոհամմադ Աբեդինիի ձերբակալությունից մի քանի օր անց։ Թեհրանը, սակայն, վստահեցրել է, որ «շանտաժի» և «փոխանակման փորձի» ակնարկ չի եղել, ինչպես ենթադրում էին իտալական լրատվամիջոցները։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը

Հունվարի 5-ին Մելոնին կարճատև այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ Ֆլորիդայի առանձնատանը հանդիպել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ։ Իտալական լրատվամիջոցները գրել են, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է իտալացի լրագրողի ճակատագրի հարցը։
 

Placeholder