Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա
Աշխարհում
09:57 08/01/2025
Հայաստան

Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա

Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել, մինչև 2720 թվականը կլինի մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա, ինչը 100 տարով ավելի շուտ է, քան նախորդ հաշվարկները։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նման հաշվարկ է ներկայացրել Տոհոկուի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Յոշիդան:

Ըստ հատուկ ստեղծված առցանց ժամացույցի, որը հետ է հաշվում ժամանակը, Ճապոնիայում մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա կմնա 2720 թվականի հունվարի 5-ին։

Վերջին հաշվարկները հիմնված են 2024 թվականի Ճապոնիայի ծննդյան վիճակագրության տվյալների վրա:

2023 թվականի ապրիլի 1-ին կատարված նախորդ հաշվարկները ցույց էին տվել, որ 2821 թվականի հոկտեմբերի 27-ին Ճապոնիայում կմնա մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա։ Այսպիսով, վերջին կանխատեսումների համաձայն՝ Ծագող Արևի երկրում երեխաների պակաս կառաջանա 100 տարի շուտ։
 

Placeholder