Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
22:44 08/01/2025
Հայաստան

Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նա նաև հանդես է եկել ելույթով, որում, նշել է թե 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը:

«...Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:

Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից»,-նշել է Փաշինյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ գնահատել է Հայաստանում ընդդիմադիր շարժումները բռնաճնշելու գործում ԱԱԾ-ի գործողությունների արդյունավետությունը։
 

Placeholder