Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Հասարակություն
13:12 08/01/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

Երևանում  հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Placeholder