Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
Քաղաքական
15:21 09/01/2025
Հայաստան

Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ

«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։ Այդպիսի պատկեր է նաև Արմավիրի մարզում»,- ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա նշեց, որ մրցութային գործընթացներ կան, հնարավոր է տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ, նաև որոշակի գնիջեցումներ։

«Գները պայմանավորված են հայտերի գնառաջարկով։ Չեմ բացառում գնի անփոփոխ մնալը,  գնի որոշակի բարձրացումը, գնի որոշակի իջեցումը»,- ասաց Խուդաթյանը։ 

Placeholder