Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
Քաղաքական
19:53 09/01/2025
Աշխարհ

Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով

 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը: 

Նրա կարծիքով, հանրապետության իշխանությունը դեպի «եվրոպական ապագա» հրապուրվում է «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արևմտյան կուրատորների կողմից։

«Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի անդունդ, որից այն կողմ միայն զինված հակամարտությունն է իր հարևանների հետ, որոնք չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ։ Նույնիսկ աշխարհագրորեն երկիրը որևէ առնչություն չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի հետ, բայց նրա ղեկավարությունը համառորեն փորձում է բվին ձգել  երկրագնդի վրա՝ համոզելով դյուրահավատ բնակչությանը, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է: Հասկանալի է, որ Հայաստանի կառավարությանը նման քայլերի են մղում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իր արևմտյան կուրատորները, բայց հատկանշական է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն դեռ չեն էլ ակնարկել Հայաստանի՝ իրենց միանալու հնարավորության մասին։ Այնտեղ Երևանը ոչ ոքի պետք չէ»,- ասաց Ժուրավլևը։

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է սկսել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը։

«Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»,- պարզաբանել է  Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ մինչ հանրաքվեն Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն, մասնավորապես քննարկեն Եվրամիության հետ ճանապարհային քարտեզը։

Placeholder
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով