Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
Քաղաքական
16:24 09/01/2025
Հայաստան

Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ

«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ չնշանակի հիմա։ Կասկած չկա, որ ընտրություններ են նշանակվելու,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին այսօր ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը կա և կլինի նախագահ։

«Ես նախագահ եմ և նախագահ եմ լինելու: Ինչպիսի՞ն կլինի կուսակցությունների բաշխումն այս ընտրություններում և իմ մասնակցությունը դրան, սա վաղվա հարց է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

 

 

Placeholder