Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
Քաղաքական
11:41 09/01/2025
Հայաստան

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին և մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամաներերից»,- կառավարության նիստում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն  ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել, որոնք ընդգրկել են տաբեր ոլորտներ։

Ըստ Միրզոյանի՝ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, պատրաստակամություն է հայտնել ներգրավվել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Նախարարը հիշեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։

«Մենք հնարավոր համարելու նշանները տեսել ենք»,-հայտարարեց Միրզոյանը։

Փաշինյանն էլ հավելեց, թե սցենարներից որևէ պարագայում Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ «միայն ու միայն» այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե ու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակցիների սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։

«Բայց նաև  պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝  մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք  ճանապարհային այն քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում ու  որը մենք ենք պատկերացնում, մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ դեպի եվրոպա գնալու մասին հայտարարել է ԵԽ բարձր ամբիոնից և պետք է հետևողական լինեն խոստմանը։

Placeholder
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը