WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Աշխարհում
11:21 09/01/2025
Հայաստան

WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան հրաժարվել է Հոբարթի (Ավստրալիա) WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչից, որտեղ պետք է հանդիպեր աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանին։ Մրցաշարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամերիկացին հիվանդության պատճառով հրաժարվել է մրցաշարից։ Հանդիպումը պետք է կայանար այսօր։

Ավանեսյանն այժմ Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում է: Նրա մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերը: 

Հոբարթում անցկացվող WTA-250 մրցաշարը տեղի է ունենում հունվարի 6-11-ը։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է $275,094:

Placeholder
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է