Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից։
Հոբարթի (Ավստրալիա) WTA-250 մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը երեք սեթից հետո 4:6, 6:3, 6:4 հաշվով զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Հանդիպումը տևել է 2 ժամ 4 րոպե։
Հոբարթում անցկացվող WTA-250 մրցաշարը տեղի է ունենում հունվարի 6-11-ը։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է $275,094:
Placeholder