Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Քաղաքական
15:07 10/01/2025
Տարածաշրջան

Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն

Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին հօգուտ «Վրացական երազանք»-ի, Ռուսաստանից բացի, միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը։ Այս մասին գրում է aliq.ge կայքը։ 

Թորնտոնի խոսքով, Իրանի ազդեցությունը զգացվել է Վրաստանի Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված մունիցիպալիտետներում։

«Մենք գիտեինք Կոբախիձեի Թեհրան կատարած այցի մասին: Ինչը ես չգիտեի և իմացա` այն էր, որ եղել է Իրանի միջամտությունը և աջակցությունը «Վրացական երազանք»-ի նախընտրական արշավին։

Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, նաև լրատվամիջոցները բառիս բուն իմաստով, կանգնեցին «Վրացական երազանք»-ի թեկնածուների կողքին… Մենք կենտրոնացած էինք ռուսական միջամտության վրա, բայց «Վրացական երազանք»-ն աջակցություն ստացավ նաև այլ «խաղացողներից»,- նշել է նա։ 

 

Placeholder