Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Հասարակություն
08:37 10/01/2025
Հայաստան

Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը և սրահը։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Placeholder