Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Հասարակություն
10:21 11/01/2025
Հայաստան

Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները

Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրեն յանը։

«Դրանք առկա մառախուղի խտացման (սուբլիմացիա) հետևանք են»,-բացատրել է նա։

ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանն էլ մանրամասնել է.

«ՀՀ տարբեր բնակավայրերում, եթե նկատում եք մթնոլորտային տեղումներ՝ անձրևի կամ ձյան տեսքով, մի շտապեք ասել, թե ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը չէր կանխատեսել այդ տեղումները:

Այդ տեղումները իրական տեղումներ չեն: Դրանք առաջանում են հանրապետությունում ձևավորված ինվերսիոն մառախուղի շերտից:

Այդ երևույթները կոչվում են.

.կոնդենսացիա(գոլորշի վիճակից անցում հեղուկ վիճակի՝ առաջանում են  կաթիլների տեսքով),
.սուբլիմացիա (գոլորշի վիճակից 0°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում անցում պինդ վիճակի՝ առաջանում են  փաթիլների տեսքով)»։

Placeholder
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները