«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
Օրվա մամուլ
09:00 11/01/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:

Կարելի է ասել սա նախընտրական փաշինյանական հնարք է ՝ ընտրություններից առաջ ձերբազատվելու իր ընդդիմախոսներից:

Այլ կերպ ասած Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, և մի երկու զազրախոսներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder