Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
Աշխարհում
22:04 11/01/2025
Աշխարհ

Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։ Այս մասին գրում է Footmercato-ն։

Պորտալի տվյալներով, այս եկամուտի շնորհիվ Նեյմարը երրորդն է աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում։

Նշվում է, որ 2024 թվականին ֆուտբոլիստը քիչ է դուրս եկել խաղադաշտ 2023 թվականի հոկտեմբերին ստացած վնասվածքի պատճառով։ Նա ապաքինվել է մեկ տարվա ընթացքում, սակայն Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղերից մեկում ստացել է նոր՝ ազդրի մկանի վնասվածք:

Նեյմարը միացել է Ալ-Հիլալին 2023 թվականի ամռանը։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մարզիկի ներկայիս շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո:

Placeholder