Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեխիայում արհեստական ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ, որը թույլ է տալիս վերլուծել երիտասարդ ֆուտբոլիստների ներուժը որոշող 48 հիմնական պարամետր։ Արհեստական ինտելեկտը ուշադիր հետևում է 12- 21 տարեկան խաղացողներին և կանխատեսում, թե նրանցից ով կարող է դառնալ հաջորդ Ռոնալդուն կամ Մեսսին:
Eyeball.Club տվյալների բազայի ալգորիթմները հաշվի են առնում վազքի արագությունը, տեխնիկան, դիմացկունությունը, մարզիկների այլ տվյալները: Հենց այս ծառայության օգնությամբ մեծ սպորտում հայտնվել են Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան Կանտեն, Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Դանիել Սկուրդը, նաև Ասան Ուեդրաոգոն:
Theguardian.com-ը գրում է, որ այսօր ծրագրի տվյալների բազան պարունակում է մոտավորապես 180 հազար երիտասարդ խաղացող 28 երկրներից: Մշակողները նախատեսում են ընդլայնել ցանցը: Նրանք նաև ցանկանում են մոտ ապագայում գործարկել ձայնային որոնման գործառույթ, որը կպատասխանի այնպիսի հրամաններին, ինչպիսիք են. «Ցույց տուր ինձ ուժեղ կիսապաշտպան, ով կարող է ազդել խաղի վրա»: