Ցուկերբերգը խոստովանել է, որ հատուկ ծառայությունները կարող են կարդալ WhatsApp-ի և Signal-ի հաղորդագրությունները
Աշխարհում
16:44 11/01/2025
Աշխարհ

Ցուկերբերգը խոստովանել է, որ հատուկ ծառայությունները կարող են կարդալ WhatsApp-ի և Signal-ի հաղորդագրությունները

Ջո Ռոգանի փոդքաստում Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ԿՀՎ-ն կարող է մուտք ունենալ WhatsApp-ի և Signal-ի օգտատերերի նամակագրությանը։ 

Նրա խոսքով, դա հնարավոր է միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ հատուկ ծրագրային ապահովման միջոցով, ինչպիսին Pegasus-ն է, կոտրել կոնկրետ անձի սարքը՝ նրա նամակագրությանը մուտք գործելու համար: Հաղորդագրությունների կոդավորումն այս դեպքում չի օգնում: Միևնույն ժամանակ, ինչպես պնդել է Ցուկերբերգը, Meta չի տեսնում օգտատերերի նամակագրությունը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ցուկերբերգն անդրադարձել է նաև Meta սոցիալական մեդիայի գրաքննության խնդրին, որն առաջացել է մի քանի տարի առաջ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ճնշման ներքո, որը պնդում էր, որ Դոնալդ Թրամփը հաղթել է 2016 թվականի ընտրություններում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկատվության շնորհիվ։ Բացի այդ, Ցուկերբերգը խոսել է ԱՄՆ իշխանությունների կողմից COVID-19 համաճարակի ժամանակ ճնշումների մասին։

Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերությունը վերանայում է, թե ինչպես է գործում և նպատակ ունի նվազեցնել գրաքննությունը: Մասնավորապես, Meta-ն նախատեսում է հեռացնել փաստերի ստուգման ծրագիրը՝ իր հարթակներում խոսքի ազատությունը վերադարձնելու համար։

Placeholder