Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Աշխարհում
11:14 11/01/2025
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու մանրամասնում, իրականում Հենրիխ Մխիթարյանն այս պահին լավագույն մարզավիճակում չէ։

«Ճիշտ է, հայ մարզիկը մարզվել է թիմակիցների հետ, սակայն Էյսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմի դեմ նրա ներկայությունը, համենայն դեպս, առաջին րոպեից երաշխավորված չէ»,-գրում է աղբյուրը։

Այսօր «Ինտեր»-ի բուժանձնակազմն ու տեխնիկական անձնակազմը կտան իրենց գնահատականները և կորոշեն՝ տանե՞լ նրան հանդիպման, թե՞ ոչ։

Ակնհայտ է, որ մտադրությունը ռիսկի չդիմելն է՝ հաշվի առնելով ներաձուրիներին մոտ ապագայում սպասվող տարբեր հանդիպումները։ Վերջնական որոշումը կլինի այսօր։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը