Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Քաղաքական
15:04 11/01/2025
Աշխարհ

Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին

Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը։

««Մետա»-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ուրբաթ օրը Մար-ա-Լագոյում հանդիպել է Դոնալդ Թրամփին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։

Ավելի վաղ Ցուկերբերգը լրագրող Ջո Ռոգանի հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձել է ճնշում գործադրել իր վրա՝ հեռացնելու դերասան Լեոնարդո դի Կապրիոյի հետ COVID-19 համաճարակի մասին մեմը։ Հունվարի 7-ին Ցուկերբերգն ասել էր, որ կորպորացիան նախկինում փորձել է արձագանքել կառավարության և լրատվամիջոցների պահանջներին, որոնք ցանկանում էին «ավելի ու ավելի շատ գրաքննություն» իրականացնել ամերիկյան ինտերնետ տարածքում:

Placeholder
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին