Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Աշխարհում
15:54 11/01/2025
Աշխարհ

Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին

Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ, որը թույլ է տալիս վերլուծել երիտասարդ ֆուտբոլիստների ներուժը որոշող 48 հիմնական պարամետր։ Արհեստական ինտելեկտը ուշադիր հետևում է 12- 21 տարեկան խաղացողներին և կանխատեսում, թե նրանցից ով կարող է դառնալ հաջորդ Ռոնալդուն կամ Մեսսին:

Eyeball.Club տվյալների բազայի ալգորիթմները հաշվի են առնում վազքի արագությունը, տեխնիկան, դիմացկունությունը, մարզիկների այլ տվյալները: Հենց այս ծառայության օգնությամբ մեծ սպորտում հայտնվել են Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան Կանտեն, Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Դանիել Սկուրդը, նաև Ասան Ուեդրաոգոն:

Theguardian.com-ը գրում է, որ այսօր ծրագրի տվյալների բազան պարունակում է մոտավորապես 180 հազար երիտասարդ խաղացող 28 երկրներից: Մշակողները նախատեսում են ընդլայնել ցանցը: Նրանք նաև ցանկանում են մոտ ապագայում գործարկել ձայնային որոնման գործառույթ, որը կպատասխանի այնպիսի հրամաններին, ինչպիսիք են. «Ցույց տուր ինձ ուժեղ կիսապաշտպան, ով կարող է ազդել խաղի վրա»:

Placeholder
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին