Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Աշխարհում
10:14 12/01/2025
Աշխարհ

Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին

Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման կասկածանքով: Այս մասին հայտնում է KTLA 5 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 9-ին քաղաքացիները նկատել են կասկածելի տղամարդու, որը փորձում է հրդեհել Իբարրա ճանապարհին։ Ամբոխը նրան բերման է ենթարկել մինչև ոստիկանների ժամանումը։

Իրավապահները կասկածելի տղամարդուն բերման են ենթարկել, սակայն հարցաքննելուց և որոշ քննչական գործողություններից հետո եկել են եզրակացության, որ կալանավորելու հիմքեր չկան և ազատ են արձակել։ Հայտնում է «Գազետա ռու»։

Հունվարի 7-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում սկսվել են սաստիկ անտառային հրդեհներ, որոնցից առաջինը տուժել է Խաղաղ օվկիանոսի Պալիսադեսի ափամերձ շրջանը, որին հաջորդել են ևս մի քանի հրդեհներ: Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որը նպաստում են կրակի տարածմանը, իսկ մարումը բարդանում է նաև հրշեջ հիդրանտներում ջրի սակավությամբ։ Այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով կա 18 զոհ։
 

Placeholder