Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Քաղաքական
10:48 12/01/2025
Աշխարհ

Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը, եթե նրանք դա խնդրեն։ Այդ մասին գրում է  Le Temps թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ տեղեկատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոյին։

«Բյուրգենստոկում կայացած գագաթնաժողովից ի վեր, Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պարբերաբար տեղեկացվում են մեր պատրաստակամության մասին՝ աջակցելու ցանկացած դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստելու են խաղաղության հասնելուն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է դիվանագետը։

Ուրբաթ օրը ԱՄՆ նորընտիր նախագահը լրագրողներին ասել է, որ հանդիպում է կազմակերպում Պուտինի հետ։ Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս խոսքերը միայն պատասխանն էին լրագրողների զուտ հիպոթետիկ հարցին։

Placeholder