Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի «Եվրաքվեի» նախաձեռնության վերաբերյալ:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ ԵՄ իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն ճիշտը: Հայաստանը, ցավոք կամ բարեբախտասբար, կապ չունի, երբեք չի լինելու ԵՄ կազմում և սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է:
Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամներ, իրենք պարտավոր են ասել՝ ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»,- ասաց նա:
Անդրադառնալով ՌԴ-ի արձագանքին՝ արդյո՞ք դուրս կգա Հայաստանը ԵԱՏՄ-ից, նա ասաց. «Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը Նիկոլը մսխեց Արցախի հարցով, հիմա էլ մսխում է Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ ժառանգությունը, մասնավորապես, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների ճիշտ դրված բալանսը, մսխում է Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը։
Միայն 2013 թվականին կնքված գազային պայմանագիրը Հայաստանին այս տարիների ընթացքում առնվազն 8 միլիարդ դոլարի օգուտ է տվել։ Այն կնքվել էր Սերժ Սարգսյանի կողմից, ժամանակին քննադատվեց, իսկ այսօր մեծ օգուտներ է բերել։ Էլ չասեմ, թե ԵԱՏՄ-ի շնորհիվ ինչքան միլիարդների դոլարներ ենք ստանում՝ ֆիզիկական անձանց մակարդակից մինչև պետբյուջեի»: