Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Քաղաքական
20:12 13/01/2025
Տարածաշրջան

Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր որդուն Ուկրաինայի զինված ուժերում ծառայելուց։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որնՆրա խոսքերը մեջբերում է 1TV հեռուստաալիքը։

«Իհարկե, շատ դժվար է լսել, թե ինչպես է նախկին բարձրաստիճան պաշտոնյան ստիպել իր որդուն փոխել կամավորության մասին կարծիքը, երբ այլ մարդկանց ուղղակիորեն բերման էին ենթարկում և ուղարկում ռազմաճակատ»,-ասել է նա։

Նախորդ օրը Կուլեբան հայտարարեց, որ որդին զինվորական նախապատրաստական դասընթացների է հաճախում, և հազիվ համոզեց նրան շարունակել ուսումը համալսարանում։

Placeholder