Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Իրավունք
18:25 13/01/2025
Աշխարհ

Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին

Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ տղան մտել է Կրասնոզնամենսկայա փողոցում գտնվող խանութ և սկսել է դանակահարել մարդկանց, որոնց հանդիպել է առանց պատճառի։ Արդյունքում երեք տուժածներ կտրած ծակած վերքերով դիմել են բժշկական օգնության։

Անկարգության հեղինակին, ոստիկանները տեղում բերման են ենթարկել։
«Պարզվել է, որ նա Վոլգոգրադի մարզի 20-ամյա բնակիչ է»,-ասել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տատյանա Պետրովան։

Placeholder