Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
Տնտեսություն
13:19 13/01/2025
Հայաստան

Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, ԵԱՏՄ-ից դուրս գալու վնասները, ռիսկերը հաշվում են։

«Ռիսկերը բազմաթիվ են, տարբեր սցենարներ, հարցեր ենք գնահատում, մեր պրակտիկան է գնահատել տարբեր ռիսկեր, մենք ունենք վերլուծություններ տարբեր տեսակի, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում։ Բայց դրա մասին խոսելն անիմաստ է, տեղին չէ, դա մեր աշխատանքային պրակտիկան է»,-ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, ո՞րն է ավելի լավ մնալ ԵԱՏՄ-ում, թե դուրս գալ ու կողմնոորոշվել դեպի ԵՄ, ԱՄՆ,  նա ասաց՝ ֆինանսների նախարարի տեսակետից հարցը պատասխանի ենթակա չէ, քանի որ կյանքը սև ու սպիտակ չէ։

«Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել»,-ասաց նա։

Placeholder