Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
13:21 13/01/2025
Հայաստան

Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան

«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված. որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով»,-ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան պատահի։

«Էդ դեպքում մեր հետ ոչ մի բան չի պատահի»,- եզրակացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը և բացատրեց, որ այն նշանակում է արտադրել և արտահանել մրցունակ ապրանքներ աշխարհի տարբեր վայրեր։

Նախարարի կարծիքով՝ ոչ թե ԵԱՏՄ-ն պետք է փոխարինել, այլ ծավալներն այնտեղ պահել, մեծացնել և մյուսների հետ էլ մեծացնել և ավելացնել։

Պապոյանն հայտարարեց, թե Հայաստանի առևտրային թիվ մեկ գրծընկերն արդեն  ԱՄԷ-ն է, իսկ առևտրային գործնկերների շարքում ՌԴ-ի հետ միասին կա նաև Չինաստանը, ԵՄ-ն և այլն։

«Ի միջի այլոց, ոսկին հանած, երբ հում ոսկին 40%-ից ավել է ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ,  ԱՄԷ-ի հետ արդեն 18% է դարձել ապրանքաշրջանառությունը, իսկ մի քանի տարի առաջ 4-5 % էր»,-ասացնախարարը։

Նշելով որ ԵՄ-ի հետ Հայաստանն ունի խնդիր՝ Նախարարը բացատրեց. «Ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկունում համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+-ից(մաքսատուրքից ազատված էինք, կամ ցածր մաքաստուրք ենք վճարում), հիմա միջին եկամուտներով երկիր ենք համարվում՝ 8500 դոլարը գերազանցող մեկ շնչին ընկնող եկամուտով և մաքսային արտոնություններից զրկվել ենք։ Բայց կա տեքստիլի և փայլաթիթեղի հիմնախնդիր և նախատեսվում է պետության աջակցությունը»։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը բացատրեց, որ խնդիրը բոլոր ուղղություններով մաքսիմալ շատ թելեր գծելն է։

 

Placeholder
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան