Հրդեհ` ավտոմեքենայում
Հասարակություն
13:11 13/01/2025
Հայաստան

Հրդեհ` ավտոմեքենայում

Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Թ. Ա.) :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։36-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը (անվադողերով) և ջերմահարվել՝ ցուցիչի վահանակը։

Placeholder