Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Քաղաքական
15:51 14/01/2025
Աշխարհ

Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մեր երկխոսությունը (Հայաստանի հետ) շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, սպասում ենք նրան։ «Հուսով եմ, որ այցը շուտով կկայանա»,- ասել է Լավրովը։
 

Placeholder
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան