Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Հասարակություն
14:45 14/01/2025
Հայաստան

Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին։ 

«Լավ,  ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին։ Հասկացանք ինվերսիա, բայց այս տեսակի․․․»,- գրել է նա։ 

Սուրենյանը հայտնել է, որ վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։

«Զգացողական ցուրտը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»,- նշել է Գագիկ Սուրենյանը։

 

 

Placeholder