ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Քաղաքական
16:50 14/01/2025
Աշխարհ

ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցող երկու անանուն պաշտոնյաների:

«ՀԱՄԱՍ»-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների ազատ արձակման մասին համաձայնագրի նախագիծը, Իսրայելը դեռևս կշռադատում է գործարքը», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ:

Երկուշաբթի օրը Walla պորտալը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հաղորդել է, որ Իսրայելը և միջնորդները համաձայնության են եկել Գազայի հատվածում կարգավորման և պատանդների ազատ արձակման առաջարկվող նախագծի շուրջ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ը տվել է համաձայնագրի վերաբերյալ պատասխան, որը ոչ մի դիտողություն չի պարունակում։

Placeholder