Այժմ  Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
Առողջություն
18:00 14/01/2025
Հայաստան

Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար

2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։

«Բարեբախտաբար մահվան դեպքեր չեն եղել։ Նույն ցուցանիշն է գրանցվել 2022 և 2023 թվականներին»,-ասաց Դանիելյանը։

Անցնող մեկ տարվա ընացքում, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, գրանցվել է 104 դիմում-բողոք, որից 61-ի դեպքում գործողություններ են իրականացրել, իսկ մյուսների մասով տրվալ են պարզաբանումներ։

Թեժ գծով ստացվել է 240 դեպքի մասին, որից 190-ին ընթացք է տրվել։
«Մարդիկ սկսել են ավելի ծատ դիմել տեսչական մարմնին, ինչը նշանակում է, որ վստահությունը մարմնի նկատմամբ մեծացել է»,-ասաց նա։

Անդրադառնալով տարեվերջին աղմուկ հանած սպանդանոցների թեմային՝ ՍԱՏՄ ղեկավարն ասց, այժմ  Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում, ինչը մեր վերահսկողական միջոցառումների հետևանք է։

«Վերահսկողությունը լինելու է հետևողական»,-ասաց նա։

Placeholder