Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Քաղաքական
17:50 14/01/2025
Տարածաշրջան

Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա

Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:

Թուրքական մամուլի համաձայն՝ սիրիական պատվիրակությունը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Օրակարգում են լինելու Սիրիայի վերակառուցման, ինչպես նաև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քրդական ինքնապաշտպաակա ուժերի» (YPG) կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ հարցերը:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ սա դեկտեմբերի 8-ից Բաշար ալ-Ասադի՝ կառավարության հեռանալուց հետո Սիրիայի նորաստեղծ կառավարության անդամների առաջին այցն է Թուրքիա:

Placeholder