Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
Առողջություն
11:00 14/01/2025
Հայաստան

Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան

«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու, քննարկելու իրավիճակը»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, որ Երևանում փակվել է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, և դա բժիշկները կապում են հենց իր անվան հետ կապվող և նրա հովանու ներքո գործող Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի հետ, որտեղ բացվել կամ բացվելու է ծննդաբերական բաժանմունք, որը գտնվում է հենց «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հարևանությամբ։

Նա նշեց, որ ծննդատները պետք է համապատասխանեն որակի չափորոշիչներին։

«Ծննդատունը  գնահատվել է, կազմվել է 15-ից ավելի խնդրահարույց կետեր, տրվել է  ժամանակ, որպեսզի ծննդատունը վերացնի խնդիրներն ու համապատասխանի կառավարության  որոշմամբ սահմանված  չափորոշիչներին։ Դրանք չեն վերացվել և առողջապահության նախարարությունը նրանց չի տրամադրել ծննդօգնության իրականացման համապատասխան մակարդակի մասին որոշում»,- ասաց Ա.Ավանեսյանը։

Նա նշեց, որ իրենց համար առաջնայինը ծննդօգնության որակն է, Երևանն ունի բավարար ծննդօգնության կարողություններ՝ սպասարկելու քաղաքացիներին և իրենց առաջնահերթությունը, որպես քաղաքականություն, պետք է տան ծննդկանների շահերին։

Placeholder