Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն
13:42 14/01/2025
Հայաստան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։

Մարզերում հունվարի 14-ի ցերեկը, 18-ի գիշերը և 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

Placeholder