Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Աշխարհում
10:04 14/01/2025
Աշխարհ

Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը  Australian Open-ի առաջին շրջանում նա պարտության է մատնել ֆրանսիացի, աշխարհի 75-րդ ռակետ Ադրիան Մանարինոյին։

Խաղը տևել է 2 ժամ 23 րոպե, ավարտվել է 7:6 (7:5), 6:3, 6:3 հաշվով։ 

Երկրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի Գաբրիել Դիալո (Կանադա)-Լուկա Նարդի (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ։
 

Placeholder
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում