Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։
Նրան հաղթել է աշխարի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևան։ Խաղը տևել է 2 ժամ և 8 րոպե, ավարտվել է 4:6, 7:5, 6:2 հաշվով։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին, կշարունակվի մինչև հունվարի 26-ը։ Սա մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինն է, որն ավանդաբար անցկացվում է Մելբուրնում։
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 59,7 մլն դոլար։