Սուրեն Պապիկյանը քիչ առաջ  բացահայտ ստեց. «Փաստինֆո»
Քաղաքական
16:50 15/01/2025
Հայաստան

Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»

«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական զորքերը հետ են  քաշվել Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքներից և թշնամու հսկողության տակ են անցել ռազմավարական նշանակության բարձունքները, հրապարակվել է»,-ի պատասխան Պապիկյանի հայտարարության տեղեկացնում է  «Փաստինֆո» գործակալության խմբագիր Սոնա Տռուզյանը։

Նա մանրամասնում է.

«Այդ հուշագիրը ոչ միայն չի հրապարակվել, այլև ՊՆ-ն 2024 թվականի օգոստոսին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, թե գաղտնի փաստաթուղթ է։ Դրա գոյության մասին պաշտոնապես խոսել է արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում ու փաստել, որ անգամ ինքը դրան ծանոթ չէ։

«Փաստինֆո»-ն գրավոր ևս մեկ հարցում կուղարկի պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել այդ հուշագրի կրկնօրինակը, եթե դա հրապարակային է։

Ներկայացնում եմ նախարարի թե այսօրվա պատասխանի, և թե 2024 թվականին գրավոր հարցման պատասխանի վերաբերյալ նյութի հղումները»։

Placeholder
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»