Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
Քաղաքական
17:43 15/01/2025
Տարածաշրջան

Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան

«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից գեթ մեկ սպա չկա»,-ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սւրոեն Պապիկայնը:

Նա սաց, թե Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա: 

«Բայց երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի և 2020 թվականի իրադարձությունների մասին, առաջանում են օբյեկտիվ հարցեր, որոնց պատասխանը պետք է տրվի առողջ քննարկումների արդյունքում,- ասաց Նախարարը և հավելեց. «Բայց պետք է նշեմ, որ երբ խոսում ենք երկկողմ համագործակցության մասին, այն պետք է լինի հավասարակշռված՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»։

Պատասխանելով հարցին, թե դրա համար նախադրյալներ կա՞ն, նախարարը նշեց, որ նախապայմանները միակողմանի չեն, և դրանք հեռուստաեթերով չեն արվում, այլ պետք է լինեն առողջ։

Placeholder
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան