Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։
«Միջնորդների ջանքերով համաձայնություն է ձեռք բերվել, որը վերջ կդնի Գազայում պաղեստինյան ժողովրդի տառապանքներին: Շուտով կհրապարակվի համատեղ հայտարարություն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է աղբյուրը։
Երկուշաբթի օրը Walla պորտալը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հաղորդել է, որ Իսրայելը և միջնորդները համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման առաջարկվող նախագծի շուրջ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ը տվել է համաձայնագրի վերաբերյալ պատասխան, որը ոչ մի դիտողություն չի պարունակում։