Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Քաղաքական
10:28 15/01/2025
Տարածաշրջան

Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա

Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

Կուսակցության մամուլի ծառայությունից տեղեկությունը հաստատել են Վրաստանի Առաջին ալիքին, սակայն հարձակման մասին կոնկրետ մանրամասներ չեն հայտնել։

Ըստ  տեղեկությունների, Գախարիան տեղափոխվել է կլինիկա։

Sputnik Գրուզիան գրում է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին «Շերատոն» հյուրանոցում։ Գախարիան քթի կոտրվածքով տեղափոխվել է Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոց, հետազոտությունից հետո նա լքել է կլինիկան։
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել։

 

Placeholder