Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Գրել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Telegram-ի իր ալիքում։
«Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների շրջապտույտ գործունեությունը բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի բարդ հետևանքներ ունենալ այդ երկրի և նրա ժողովրդի համար։
Վերոնշյալ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համապատասխանությունը այն պարտավորություններին, որոնք Հայաստանը արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ, հարցեր է առաջացնում։ Խոսքը վերաբերում է հատկապես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։
Պատմությունից գիտենք, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է անսպասելի արդյունքների»,- նշել է նա։