Օվերչուկ. Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու ՀՀ կառավարության որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից իր դուրս գալու սկիզբ
Քաղաքական
14:33 15/01/2025
Աշխարհ

Օվերչուկ. Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու ՀՀ կառավարության որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից իր դուրս գալու սկիզբ

Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Նրանք (Հայաստան-ՏԱՍՍ) ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն: Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ ու խոսակցություններ են եղել Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, իրավական առումով նշանակալի քայլ կատարեց։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է նա։

«Հաջորդ քայլերը Հայաստանի կառավարությանն է։ Նրանք կա՛մ հաստատում են, որ նման հարց
Հայաստանի կառավարության օրակարգում չկա, կա՛մ չեն ցանկանում կամ չեն ծրագրում դուրս գալ (ԵԱՏՄ-ից), կա՛մ կգնահատեն, թե որտեղ ավելի լավ կլինի իրենց համար։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Օվերչուկը:

«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում։ Մենք տեսել ենք, որ բիզնես գործունեությունը սկսել է կրճատվել մի շարք ոլորտներում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Placeholder