Ձերբակալվել է Հարավային Կորեայի  նախագահը
Քաղաքական
09:31 15/01/2025
Աշխարհ

Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը

Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝ ապստամբության մեղադրանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  Yonhap գործակալությունը։

«Ձերբակալել են նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝ ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով»,- գրել է գործակալությունը։

Մեքենաների շարասյունը, որոնցից մեկում, ենթադրաբար, գտնվում էր նա, դուրս է եկել նստավայրից և ուղղություն վերցրել դեպի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննության վարչություն։

Ինքը՝ նախագահը, իր կալանավորումն անվանել է «կամավոր ներկայանալ» հարցաքննության՝ «արյունահեղությունից» խուսափելու համար և հրաժարվել է ընդունել հետաքննության օրինականությունը։

Placeholder
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը