Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Օրվա թեմա
15:08 16/01/2025
Աշխարհ

Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռևանշը խառը մենամարտերի պատմության մեջ մտնելու հնարավորություն ունի։

«Սա կլինի թեթև քաշային կարգի պատմության լավագույն մենամարտերից մեկը: Մեր առաջին մենամարտը եղել է գրեթե վեց տարի առաջ, և դեռ բոլորը խոսում են դրա մասին, քանի որ մենք լավ մենամարտ ցույց տվեցինք: Պատկերացրեք, թե ինչ ենք ցուցադրելու այս շաբաթ օրը՝ հաշվի առնելով, որ մենք շատ ավելի լավ տվյալներ ունենք այժմ։ Այս պայքարի մասին մարդիկ կխոսեն առաջիկա 10 տարիներին»,-championat.com-ի հաղորդմամբ,  ասուլիսում ասել է Ծառուկյանը։

Նա նշել է, որ մենամարտի ընթացքում  գաղտնի հնարք է կիրառելու. «Ես երբեք չեմ տեսել այս հնարքը UFC-ում, նույնիսկ մենամարտերի լավագույն պահերին: Երբ տեսնեք, կասեք՝ վայ, էս ի՞նչ էր։ Եթե օգտագործեմ, կաշխատի»։

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) կայանալիք UFC 311 մրցաշարը գլխավորելու է Մախաչև-Ծառուկյան ռևանշ-մենամարտը:

Placeholder
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին