Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է, մասնակցում են հարազատները, գործընկերները, տարբեր քաղաքական, հասարակակն գործիչներ։
«Մհերը պայքարի բոլոր շրջափուլերում եղել է առաջին գծում։ Մհերն ազգայինն իր մեջ կրող մարդ էր։ Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց։ Բնակաաբար, նրա նման մարդիկ, հատկապես այսօրվա իրավիճակում, շատ են մեզ պետք»,- լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի դին։


