Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
Տնտեսություն
17:29 16/01/2025
Հայաստան

Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան

«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ դրամով»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Անդրադառնալով ներքին տնտեսությունից և ներմուծումներից կատարված հավաքագրումներին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային մարմինների հավագաքրումից 11 % աճ կա, բայց մաքսային հավաքագրումների՝ ներմուծումների մասում անկումներ կան։

«Ինչո՞ւ, որովհետև բնական երկու գործոն կա՝ պայմանավորված ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման նվազմամբ»,-պարզաբանեց Հակոբյանը։

Նա Հավաստիացրեց, որ ներմուծման մասով թերհավաքագրումները ժամանակավոր երևույթ են և 2025 թվականին դրանց դերն էապես կնվազի։

«2024 թվականին հարկահավաքումը եղել է տնտեսական զարգացումներին համահունչ»,-հայտարարեց ՊԵԿ նորանշանակ նախագահը և տեղեկացրեց, որ հասարակությունը հարկային եկամուտների 1.1 %-ը  վճարում է ՊԵԿ-ին, որպես ծառայություն, որպեսզի հավաքագրնեն այդ հարկային եկամուտները և դրա մեծությունը նույնն է մնացել, ինչ 2023 թվականին։

Մեքենաների և ծխախոտի ներմուծման ու համապատասխանաբար՝ մաքսային հարկերի նվազման ֆոնին հարկային եկամուտներն ընդհանուր առմամբ 2024-ին 5.1 %-ով  կամ 117 մլրդ դրամով աճել են։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
 

Placeholder