Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Օրվա մամուլ
09:49 16/01/2025
Հայաստան

Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջեմահարվել:

Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Placeholder